Սամվել Տեր-Սահակյանի հաջողությունը
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում յոթ հնարավորից վաստակեց 6 միավոր և գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Լևոն Բաբուջյանը հաղթողից հետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:
Այսօր սկսվում է Ալ Էյնի հիմնական օփենը: