Երիտասարդ դասախոսները մինչև դեկտեմբերի 25-ը կհասցնեն սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու դիմումներ գրել. Աշոտյան
Պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամի վերածված Երևանի պետական համալսարանն ու Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, մինչև դեկտեմբերի 25-ը իրավական կարգավիճակ կստանան: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ բացի վերոնշյալ բուհերից, հիմնադրամի է վերածվել նաև Պոլիտեխնիկը:
Հարցին, թե մինչ դեկտեմբերի 25-ը ընդամենը հինգ օր է մնացել, ի՞նչ պետք է անեն այդ դասախոսները, նախարարն ասաց, որ նրանք կհասցնեն սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու դիմումներ գրել: Նշենք, որ նրանք բողոքել են, թե հիմնադրամը դեռ իրավաբանորեն գրանցված չէ, հետևաբար իրենց դիմումները չեն ընդունվում:
«Ես կառաջարկեմ սպասել աշնանը, որպեսզի հաշվենք ճտերին: Այս հարցն իր հնչեղությունը կարող է ունենալ բացառապես դեկտեմբերի 25-ից հետո: Մենք հասցնելու ենք և մինչև դեկտեմբերի 25-ը կունենանք գրանցված հիմնադրամներ, և դասախոսների համար կունենանք խնդրի լուծումներ, դրա համար մենք արագացրինք հիմնադրամներ ունենալու հարցը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք այս բուհերը դարձրեցինք հիմնադրամ, ոչ թե սոցիալական պատադիր վճարի համար, այլ բուհերը հիմնադրամ ենք սկսել դարձնել դեռևս 2011 թվականից, այսինքն` այն ժամանակ, երբ այդ պարտադիր սոցիալական վճարի մասին ընդհանրապես խոսակցություն չկար»,- նշեց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա