Հաջորդ տարի Հայաստանը մի քանի մլն դոլար կստանա ԵՏՄ անդամակցության շրջանակում
2016 թվականին Հայաստանի բյուջեում մի քանի դոլարի համալրում կլինի: Գումարները տրվելու են ԵՏՄ անադամակցության շրջանակում` դրամաշնորհների, վարկերի և դոտացիաների տեսքով: Հաղորդում է «ՄԻՌ 24» հեռուստալիքը:
«Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ միջազգային գործակցության շրջանակում այս օգնությունը կնպաստի նրան, որ առաջիկա տարիներին խուսափենք նման միտումներից և կտրուկ տատանումներից»,- անդրադառնալով ճգնաժամային իրավիճակներին և դրանց անսպասելիությանը` նշել է Հայաստանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն` ԵՏՄ անդամ երկրների համար նոր հեռանկարում միջազգային զարգացման նոր նախագծերին նվիրված սեմինարի ժամանակ:
Սեմինարը մեկնարկել է ուրբաթ օրը Երևանում, որին մասնակցել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի մասնագետները: