Ամենալավ գնահատականն այն է, որ ես չեմ ասոցացվում կրթության ոլորտի հետ. Արմեն Աշոտյան
«Կարծում եմ, որ ամենալավ գնահատականը իմ աշխատանքի այն է, որ ես չեմ ասոցացվում կրթության ոլորտի հետ, քանի որ նախարարը քաղաքական պաշտոն է»,- այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե ինքն այդպես էլ այս տարիների ընթացքում որպես նախարար չընկալվեց հասարակության կողմից, քանի որ դեռևս շարունակվում է դիտվել որպես քաղաքական գործիչ:
«Իմ նշանակման օրվանից 5 ու կես տարի մամուլը գուժում է իմ պաշտոնանկության մասին: Իհարկե, մասնագիտական տեսանկյունից ինքս էլ ինձ կրթության ոլորտի մասնագետ չեմ համարում, բայց համարում եմ կրթության կառավարման մասնագետ: Կարծում եմ, որ ոլորտին նման նախարար էր պետք, որպեսզի կայուն վարչարարություն իրականացնի»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարը նշեց, թե այդուհանդերձ, կրթության համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից:
«Այս տեսակետից համակարգն իր մեջ բավականաչափ ներուժ ունի»,-նշեց Աշոտյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի կեսկատակ-կեսլուրջ հարցին` հաջորդ տարի էլ նրան կտեսնեն նախարարի պաշտոնում, թե՞ հնարավոր է՝ դեսպան նշանակված լինի, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Եթե որպես նախարար չտեսնեք, մեկ այլ տեղում հաստատ կտեսնեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան