«Տանը մենակ» ֆիլմի 13 գաղտնիքները
«Ադմե.ռու» կայքը հրապարակել է «Տանը մենակ» ֆիլմի 13 գաղտնիքները: Ըստ կայքի՝ «Տանը մենակ» ֆիլմը հատուկ ուշադրության է արժանի: Անհնար է պատկերացնել ամանորը առանց այս ֆիլմի:
Ֆիլմն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշահութաբեր խաղարկային ֆիլմ: «Ադմե.ռու»-ն առանձնացրել է փաստեր ֆիլմի վերաբերյալ, որոնք, հնարավոր է, շատերը չգիտեին:
• Իրականում Բազի (Քևինի եղբոր) ընկերուհին աղջիկ չէր, այլ ֆիլմի գեղարվեստական տնօրենի որդին՝ գրիմավորված: Ռեժիսորը պարզապես չի ցանկացել վիրավորել դեռահասի ընկերուհուն:
• Հարիի դերակատար դերասան Ջո Պեշին հաճախ էր մոռանում, որ ընտանեկան ֆիլմում է նկարահանվում, և նրա շուրթերից հաճախ էր հնչում fuck բառը: Ռեժիսորի խորհրդով նա բառը փոխարինեց fridge (սառնարան)-ով:
• Որպեսզի Քևինի դերակատար Մակուլեյ Կալկինն իսկապես վախենար Պեշիից, վերջինս անընդհատ նրան վախեցնում էր նկարահանման հրապարակում: Նա նույնիսկ ֆիլմի տեսարաններից մեկում այնպես է կծել տղայի մատները, որ Մակուլեյի մատից արյուն է հոսել:
• «Կեղտոտ հոգիներով հրեշտակները» ֆիլմը, որ դիտում էր Քևինը, իրականում գոյություն չունի: Պարզապես մի քանի փոքրիկ տեսարաններ նկարահանվել են հատուկ «Տանը մենակ»-ի որոշ էպիզոդների համար:
• Տարանտուլա տեսակի սարդը դերասան Դենիել Սթերնի՝ Մարվինի դերակատարի, դեմքին, իսկական է: Սարդին չվախեցնելու համար Սթերնը ստիպված էր թեթև, սրտաճմլիկ բղավոց արձակել, իսկ ֆիլմի համար նախատեսված ձայնը տեսագրվել է ավելի ուշ:
• Ֆիլմի նկարահանումները գրեթե ամբողջությամբ Չիկագոյում են անցել, Փարիզի օդանավակայանն իրականում Օ΄հարայի միջազգային օդանավակայանում է նկարահանված: Բիզնես դասի շքեղ դեկորացիաները հատուկ տեղադրված են եղել տեղի դպրոցի բասկետբոլի հրապարակում, իսկ լողավազանը հարամարեցրել են Մըքքալիսթըրների տան խորը նկուղում:
• Ի դեպ, տունը, որտեղ ապրում էր Քևինի ընտանիքը, գտնվում է Իլինոյս նահանգի մեծահարուստների մի գյուղում՝ Լինքոլնի պողոտա 671 հասցեում: Եռահարկ առանձնատունը, որը նախատեսված է մեկ ընտանիքի համար, 2011 թվականին վաճառքի է հանվել 2,4 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ 2012 թվականին՝ վաճառվել 1,585 միլիոն դոլարով: Հիմա առանձնատունը տուրիստական այցելության վայր է հանդիսանում:
• Սկզբնապես ավազակ Հարրիի դերի համար հրավիրված են եղել դերասաններ Ռոբերտ դե Նիրոն և Ջոն Լովիտցան, որոնք, սակայն, մերժել են հրավերը:
• Ֆիլմում նկարահանվել է նաև Կալկինի եղբայր Քիրանը: Նա ստանձնել է Ֆուլլերի դերը՝ Քևինի զարմիկի, որն անընդմեջ միզում էր անկողնում:
• Թոքբոյ ապրանքանիշով ձայնագրիչը, իրականում մեկ անգամ արտադրված ռեկվիզիտ է, որը հատուկ մտածել են ֆիլմի համար: Սակայն ֆիլմի երկրպագուները այնքան էին ցանկանում ունենալ այդպիսի ձայնագրիչ, որ մի քանի տարի անց այդ խաղալիքը հայտնվեց խանութների վաճառասեղաններին:
• Ոմանք համոզված են, որ ֆիլմում «բռնեցրել են» Էլվիս Փրեսլիին: Շատ մարդիկ, որոնք չեն հավատում ռոք-ն-ռոլի արքայի մահվանը, պնդում են, որ Քևինի մոր ետևում կանգնած է Փրեսլին: Դա այն տեսարանն է, երբ Քևինի մայրը բղավում է օդանավակայանի ռեգիստրացիայի աշխատակցի վրա:
• Ապակուց տոնածառի խաղալիքները, որոնց վրա կանգնում է Մարվինը, իրականում կոնֆետներից էին պատրաստված: Սակայն Սթերնն, ամեն դեպքում, այն տեսարաններում, որտեղ ոտաբոբիկ պետք է լիներ, ոտքերի տակ ռետինից պատյաններ էր կրում:
• Մակուլեյ Կալկինն իսկապես ինքն է նկարել այն քարտեզը, որի վրա նշված են թակարդների տեղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին