«Քսանմեկերորդ դարում մարդը քաղցկեղից մահանալու իրավունք չունի»
«Եթե մենք մինչև հիմա արձանագրում էինք, որ քաղցկեղը Հայաստանում հանդիպում է և պատահում է ամեն 16-րդ կնոջ մոտ, հիմա՝ այս տարվա տվյալներով, քաղցկեղ հիվանդությանը ենթակա է դարձել ամեն 28-րդ կինը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հակոբյանը, խոսելով նախաքաղցկեղի մասին, նշեց, որ դրա կանխարգելման դեպքում է հնարավոր խուսափել քաղցկեղից, և եթե թեկուզ փոքր մաստոպատիա է առկա կնոջ մոտ, ապա նա անպայման պետք է բժշկի այցելի և ստանա համապատասխան բուժում:
«Մեր կենտրոնը այս տարի նկատել է քաղցկեղի դեպքերի նվազում, դրա համար մենք շատ ուրախ ենք»,- փաստեց Խաչանուշ Հակոբյանը՝ հիվանդության դեպքերի նվազումը կապելով հասարակության իրազեկված լինելու հետ:
Սակայն, ինչպես նշեց կենտրոնի տնօրենը, այս հարցում կան նաև որոշակի հոգեբանական խոչընդոտներ: Ըստ Հակոբյանի՝ ցանկացած կին կարող է վախենալ ախտորոշումներից, ինչն էլ արդյունքում հանգեցնում է բժշկի չդիմելու որոշման:
Խաչանուշ Հակոբյանը նկատեց, սակայն, որ տղամարդիկ այս հարցում առավել վախկոտ են, և նրանց մոտ համարձակության պակաս կա:
Խաչանուշ Հակոբյանի խոսքերով՝ քսանմեկերորդ դարում մարդն իրավունք չունի մահանալ քաղցկեղից: Ըստ Հակոբյանի՝ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք հայտնաբերում են քաղցկեղի ախտանիշերը, հետևաբար, հիվանդության առաջացումը հնարավոր է կանխարգելել:
Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնը այցեր է կատարել նաև ՀՀ մարզեր և ստեղծման օրվանից մինչ օրս անվճար հետազոտել է մարզերի 1667 բնակիչների: Կենտրոնի բժիշկները նաև արտագնա մոտ 30 այցեր են կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա