Ռիո դե Ժանեյրոն կազմ ու պատրաստ կդիմավորի օլիմպիական խաղերի մասնակիցներին
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հայտարարել է, որ, չնայած առկա խնդիրներին, իրենց քաղաքը լիովին կազմ ու պատրաստ կդիմավորի 2016-ին նախատեսված ամառային օլիմպիական խաղերի մասնակիցներին: Ինչ վերաբերում է օլիմպիական ստադիոնին, ապա այն շահագործման կհանձնվի 2015-ի ամառնամուտին: Բացման և փակման հանդիսավոր արարողություններից բացի, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, այնտեղ կանցկացվեն օլիմպիական ծրագրի 16 և պարալիմպիկի 9 մարզաձևերի մրցումներ:
Հիշեցնենք, որ «Ռիո-2016»-ը տեղի կունենա օգոստոսի 5-21-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում