Ռոբերտ Դիքի. Թեղուտի լեռնահանքային համալիրը ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը
«Ես այստեղ եմ գտնվում արդեն վեց ամիս: Իմ այստեղ գտնվելու պատճառը կայանում է նրանում, որ պարոն Մեջլումյանը համոզեց ինձ, որ սա ճիշտ քայլ է՝ ուղղված Հայաստանի տնտեսության և նրա ժողովրդի բարեկեցությանը»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թեղուտի լեռնահանքային համալիրի բացմանը ասաց «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրական գործառնությունների ղեկավար ամերիկացի Ռոբերտ Դիքին:
Նա նշեց, որ ֆաբրիկան իր իմացած ամենազարգացած ձեռնարկություններից է, կառավարման համակարգը ամբողջությամբ ավտոմատացված է և ձեռնարկությունը կարելի է կառավարել աշխարհի ցանկացած կետից:
«Աշխատակազմը, որը զբաղված է ֆաբրիկայում անցնում է լուրջ, համապարփակ վերապատրաստում»,-նշեց Ռ.Դիքին:
Նրա խոսքով, հաշվարկային արտադրական հզորությունը ժամում կազմում է 900 տոննա, իսկ օրեկան կտրվածքով ավելի քան 23.000 տոննա:
«Այս ձեռնարկությունը աշխատում է փակ ցիկլով: Ցանկացած նյութ, որը մենք արտադրում ենք չի տարածվում դեպի արտաքին միջավայր»,-նշեց Ռ.Դիքին:
Ռ.Դիքին հավելեց, որ պոչամբարը հետագայում լցվելու է, այն վերադարձվելու է բնությանը և այնտեղ վերականգնվելու է կանաչ տարածքը:
Նախորդիվ`
Ռոբերտ Դիքի. Թեղուտի լեռնահանքային համալիրը ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը
«Մեր ուղին միակն է՝ դբա լավը». Թեղուտի լեռնահանքային համալիրի մասին
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարանի շահագործման մեկնարկին