Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից ժամանող ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում
Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները մառախուղի պատճառով այսօր չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:
«Ինքնաթիռները հետ են գնացել իրենց պահուստային օդանավակայաններ: Դոնի-Ռոստովի ինքնաթիռը գնացել է Սոչի, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը Մին-Վոդիի պահուստային օդանավակայան»,-տեղեկացրեց Ռ.Գրձելյանը
Նա նաև նշեց, որ արդեն եղանակը տաքանում է և որոշ ժամանակ անց կսկսեն ընդունել ինքնաթիռներին: