«Հայկական կամերային երաժշտություն»-ը հնչել է Նյու Յորքում
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացել է հայ ժամանակակից կոմպոզիտորների համերգը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կոմպոզիտորենրի միության պաշտոնական կայքից:
ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում արդեն կայացել են Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2 համերգներ՝ Բոսթոնում և Պրովիդենսում: Համերգների գեղարվեստական ղեկավարն է եղել ԿՄ Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը:
Կոմպոզիտորի ղեկավարությամբ երրորդ համերգը կայացել է Նյու-Յորքում՝ Հայկական կենտրոնում: «Հայկական կամերային երաժշտություն» խորագրով համերգին հնչել են Ս. Ալեքսանյանի, Վ. Բաբայանի, Ա. Գարսոյանի, Ա. Ղազարյանի, Ա. Կոստանյանի, Է. Մակարյանի, Ռ. Մավիսակալյանի, Ս. Միքայելյանի, Կ. Պետրոսյանի, Է. Սադոյանի, Ա. Սաթյանի, Ս. Սուքիասյանի, Ն. Զարիֆյանի ստեղծագործություններից: