Կարեն Բեքարյան. Անդամակցելով ԵՏՄ-ին Հայաստանը լուծեց և-և քաղաքականության առաջին և-ի հարցը
«Արտաքին քաղաքական առումով տարին եղել է բավականին ակտիվ: Վերջին երեք-չորս օրերի ընթացքում մենք ունեցանք Ղազախստանի և Բելառուսի կողմից Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագրի վավերացում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա քաղաքական կարևոր իրադարձությունը ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ Ղրղզստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը տեղափոխվում է դեպի փետրվար, իսկ Հայաստանի պարագայում հունվարի 2-ից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ. «Անդամակցելով ԵՏՄ-ին Հայաստանը լուծեց և-և քաղաքականության առաջին և-ի հարցը և այս պահին պետք է տեսնել ինչ առաջընթաց կա երկրորդ և-ի`ԵՄ-ի ուղղությամբ»:
Նաև ասաց, որ Հայաստանի` ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը արդեն իսկ բանակցված է և ԵՄ գործընկերները հասկացան, որ ԵՏՄ-ն հանդես եկավ և հիմնվեց որպես տնտեսական կառույց. «Հաջորդ տարի մենք կունենանք ԵՄ-ի հետ նոր հաձայնագիր, որին դեռևս պետք է անուն տալ` ասոցացում-մինուս կամ ռազմավարական համագործակցության պայմանագիր»: