Կարեն Բեքարյան. Չեմ բացառում, ՌԴ-ն և Ղազախստանը ցանկանում են, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին
«Հայաստանում ստեղծվում է բարեփոխումների նախարարություն և ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, թե դա ԵՏՄ-ի համար է: Իմ կարծիքով, նախարարությունը պետք է համակարգի ԵՏՄ-ի և ԵՄ-ի ուղղությունը: Այն պետք է ունենա երկու ուղղությունները համակարգող փոխնախարարներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա քաղաքական կարևոր իրադարձությունը ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանը ունենալու է տնտեսական համագործակցություն և դա պետք է պարզ լինի Երևանի բոլոր գործընկերներին. «ԵՄ-ի անդամ բոլոր երկրները, Ռուսաստանը և Հայաստանը նույնպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են և համագործակցության կետերը շատ են»:
Կ. Բեքարյանն անդրադառնալով տարածաշրջանում Ադրբեջանի քաղաքականությանը նշեց, որ Վրաստանը ունեցել է հստակ արևմտյան կողմնորոշման քաղաքականություն, Հայաստանը լինելով ՌԴ-ի ռազմավարական գործընկեր ցույց է տվել իր այդ գերակայությունը, իսկ Ադրբեջանը ունեցել է առավել նեյտրալ վիճակ. «Որևէ կերպ չեմ բացառում, Ռուսաստանը և Ղազախստանը ցանկանում են, որ Ադրբեջանի անդամակցի ԵՏՄ-ին: Սակայն Ադրբեջանը լինելով էներգակիրներ արտահանող երկիր հասկացել է, որ այստեղ ունենալու է այդ երկրների հետ բախվող շահեր»:
Նա հավելեց, որ քաղաքական կոնյուկտուրան կարող է բերել նրան, որ Ադրբեջանի մոտ ցանկություն առաջանա անդամակցել ԵՏՄ-ին: