ՖԻՖԱ-ն ու Բլատտերն սկսել են բանակցել
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները և նրա նախագահ Յոզեֆ Բլատտերը գաղտնի բանակցություններ են վարում՝ կապված ֆուտբոլային սկանդալային պաշտոնյայի ապագայի հետ: BBC-ն հաստատում է, որ երկխոսության գործընթացում ներգրավված են ֆուտբոլային մի շարք կոնֆեդերացիաներ:
Չնայած այն բանին, որ Բլատտերը պլանավորում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել 5-րդ անգամ, որոշ ղեկավարներ հանդես են գալիս դրա դեմ՝ հաշվի առնելով վերջին ցնցումները, որոնց ենթարկվեց Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան:
Մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև հունվարի 29-ը:
Հայտնի է միայն, որ ՈՒԵՖԱ-ն, որը վերջին ժամանակներս անխնա քննադատում է Բլատտերին, չի աջակցի նրան ընտրություններում, իսկ Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան, ընդհակառակը, հայտարարել է, որ Բլատտերի հանդեպ չեզոք վերաբերմունք ունի:
Հայտնի է նաև, որ Բլատտերը քննարկում է նաև այն տարբերակը, որ իր հաջորդը լինի Ասիական կոնֆեդերացիայի նախագահ Շեյխ Սալմանը: 78-ամյա պաշտոնյան հետաքրքրված է նաև ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի թեկնածությամբ:
ՈՒԵՖԱ-ն, իր հերթին, կարող է աջակցել ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովի անդամ Ալի Պրինսին՝ Հորդանանից, կամ ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսային Ամերիկա և Կենտրոնական Ամերիկա) ղեկավար Ջեֆրի Ուեբին: Ճիշտ է՝ վերջինս արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2019 թ., այլ ոչ թե 2015 թ. ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում