Կարեն Չիլինգարյան. Հազվադեպ են մեղավորները գտնվում և պատժվում
Հայաստանում վերջին օրերին արձանագրված գնաճը հիմնականում արհեստական էր: Դա ակնհայտորեն արդեն երևում է: Լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Այդ իրավիճակը ստեղծողները կպատժվե՞ն, թե՞ ոչ հարցին ի պատասխան նա նշեց, որ դրանով պետք է զբաղվի կառավարությունը, պատկան մարմինները, նրանք պետք է գտնեն այն մարդկանց, սպեկուլյանտերին, ովքեր ստեղծեցին խուճապային վիճակ: Նա միաժամանակ հավելեց, որ հազվադեպ են դեպքերը, երբ մեղավորները գտնվում և պատժվում են:
«Իրավիճակի մեղմացմանը նպաստեց վարչապետի արձագանքը, որը թեև ուշացած էր»,-նշեց Կ. Չիլինգարյանը:
Անդրադառնալով կաթնամթերքի թանկացմանը՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ թեև հայտարարում էին, որ կաթնամթերքի շուկայում 10 տոկոս գնաճ է արձանագրվել, բայց իրականում արձանագրվել է 20-30 տոկոս գնաճ:
Կ. Չիլինգարյանի խոսքով՝ ոչ միայն գներն էին բարձր կաթնամթերքի շուկայում, այլ նաև նվազել էր քաշը. «Հույս ունեմ ՝ ՏՄՊՊՀ-ը կարձագանքի նաև այս խախտմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները