Մարդաշատ վայրում կրծքով կերակրելն ամոթ չէ. բողոքի ակցիա
Լոնդոնի Քլերիջ հյուրանոցի առջև մի խումբ կանայք անսովոր բողոքի ակցիա են իրականացրել՝ մարդկանց աչքերի առջև կրծքով երեխաներին կերակրելով: Այս մասին գրում է «Սայքոլըջիս.ռու» կայքը: Բողոքի ակցիայի պատճառ է դարձել հյուրանոցում իր դստերը կրծքով կերակրող երիտասարդ մայրիկին ադմինիստրացիայի աշխատակցի տված նկատողությունը:
Կրծքով կերակրող մայրիկների զայրույթն է շարժել նաև բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆերեյջի հարցազրույցը՝ բրիտանական ռադիոկայաններից մեկին: Ֆերեյջն ասել է, որ իր կարծիքով, մարդիկ անհարմար են զգում կրծքով կերակրող մայրերին տեսնելուց, հետևաբար, մայրերը պետք է որևէ առանձին տեղ կամ անկյուն գտնեն, որպեսզի մարդիկ վատ չզգան իրենց:
Մեծ Բրիտանիայի վարչապետ և բազմազավակ հայր Դեյվիդ Քեմըրոնը իր աջակցությունն է հայտնել բողոքի ակցիան կազմակերպածներին:
Վարչապետը հայտարարել է, որ անընդունելի է կերակրող մայրերին անհարմար իրավիճակի մեջ դնել հանրության մոտ: Մեծ Բրիտանիայում օրենքով ոչ-ոք չի կարող կնոջն արգելել հանրային վայրում կերակրել իր երեխային:
«Սայքոլըջիս.ռու»-ն գրում է, որ տարբեր երկրներում հանրային վայրում երեխային կրծքով կերակրող մայրերին տարբեր կերպ են ընկալում:
Ըստ կայքի տվյալների՝ այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ը, Գերմանիան և Բրազիլիան, դրսում երեխային կերակրող մայրերին սիրալիր և հանգիստ են վերաբերվում: Իսկ Չինաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, թեև գտնում են, որ կերակրելը բնական երևույթ է, այնուամենայնիվ, ամաչում են մարդաշատ վայրում կերակրել երեխային, կամ էլ տեսնել, թե ինչպես են կերակրում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում