Տղամարդկանց դավաճանության դրդելու համար թուրքական հեռուստաշոուին տուգանել են
Թուրքիայում հեռարձակվող ամենահայտնի հեռուստաշոուն տուգանվել է, այն բանի համար, որ ծրագրի ընթացքում չորս տղամարդ պարում են անծանոթ կանանց հետ, պարին զուգահեռ հետևել են այդ տղամարդկանց կանայք:
«Ես չգիտեմ, իմ զուգընկերը գիտի» անունը կրող ծրագիրը պետք է որպես տուգանք վճարի ռեկորդային 410 հազար թուրքական լիրա: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Համաձայն հեռուստատեսություն և ռադիոյի գերագույն խորհուրդի որոշման, պարի էպիզոդը հակասում է հանրայինն բարոյական նորմերին, ինչպես նաև սասանում է թուրքական ընտանիքի կառուցվածքը, և բացի այդ կանայք ծրագրում ներկայացվել են որպես սեքսուալ օբյեկտներ:
«Մենք որոշում ընդունեցինք, ըստ որի, դա հակասում է ընտանիքի կոնցեպցիային: Բավականին զզվելի է, որ շոուի մասնակիցներին նման անհարմար վիճակի մեջ են դրել»,-ասել է հանձնաժողովի նախագահը: