Եվրոպայի` Ադրբեջանից տնտեսապես կախված լինելու իշխանական հռետորաբանությունը փուչիկ է. ադրբեջանցի փորձագետ
Ադրբեջանցի տնտեսագետ, փորձագետ Նաթիգ Ջաֆարլին ադրբեջանական Deyerler.org կայքի հետ զրույցում անդրադարձել է երկրի տնտեսության խնդիրներին ու իշխանությունների կողմից քարոզվող այն գաղափարին, թե Եվրոպան կախվածություն ունի Ադրբեջանից` անվանելով այն սին հռետորաբանություն:
Ջաֆարլիի խոսքերով` ըստ պաշտոնական տվյալների` այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի առևտրային շրջանառությունը կազմել է 28,825 մլրդ դոլար, ինչը 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 9,13 տոկոսով նվազել է: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դրանք էլ 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 5,82 տոկոսով են նվազել:
Փորձագետը ուշադրության է հրավիրում նաև Ադրբեջանի ներկրումների վիճակագրությանը` նշելով, թե 2014-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ներկրումների ծավալը կազմել է 8,112 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա նույն ժամանահատվածի համեմատությամբ նվազել է 16,61 տոկոսով: «
Նվազելու հիմնական պատճառն այն է, որ երկիր ներկրվող ավտոմեքենաների թիվը, անցյալ տարվա նույն ժամանակաշրանի համեմատ, մոտ 41 տոկոսով անկում է ապրել»,- հավաստիացնում է փորձագետը:
Նրա խոսքերով` մթերքի ներկրումների ծավալը, հակառառակը, աճ է գրանցել:
«Ադրբեջանից ապրանքներ ներմուծող երկրների շարքում առաջին տեղը զբաղեցնում է Իտալիան` արտահանման ամբողջ ծավալի 24 տոկոսը` 5,34 մլրդ դոլար, ապա` Ինդոնեզիան և Թաիլանդը` 4,4 մլրդ դոլար, այնուհետև` Գերմանիան` 1,146 մլրդ դոլար, Ֆրանսիան` 1,065 մլրդ դոլար: Մի խոսքով` Ադրբեջանի ապրանքների արտահանման 14 մլրդ դոլարը բաժին է ընկնում Եվրոպային, որն էլ արտահանման ընդհանուր ծավալի 80 տոկոսն է: Սակայն դա անգամ չի կազմում Եվրոպայի ընդհանուր առևտրային շրջանառության 0,001 տոկոսը»,- նկատում է փորձագետը` ընդգծելով` այս պարագայում մի՞թե Եվրոպան է կախված Ադրբեջանից, այլ ոչ Ադրբեջանը` Եվրոպայից:
«Եվրոպան կախված է մեզնից» իշխանական հռետորաբանությունը հօդս է ցնդում հենց իշխանության կողմից հայտարարված պաշտոնական թվերով»,- եզրափակում է Ջաֆարլին:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանը մերձկասպյան երկրների համար ցանկանում է դառնալ «պատուհան» դեպի Արևմուտք
Նավթի գնի անկման հետևանքով սոցիալական ծախսերի կրճատումը կարող է Ադրբեջանում հանգեցնել ժողովրդական հուզումների
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները