Մակարյան. Բոլորը ձեռքները լվացին...այս սոցիալական պրոբլեմը կոտրվեց ամբողջ հասարակության գլխին
Բոլորը ձեռքները լվացին ու համարեցին, որ գնաճը միայն Կենտրոնական բանկի խնդիրն է: Այս սոցիալական պրոբլեմը կոտրվեց ամբողջ հասարակության և բիզնեսի գլխին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Կենտրոնական բանկը իր կեցվածքով խաբուսիկ իրավիճակ ստեղծեց վերջին օրերին, իսկ պետական համապատասխան կառույցներն էլ ոչինչ չարեցին գնաճը զսպելու համար»,-նշեց Մակարյանը:
Նրա կարծիքով, դրամի փոխարժեքի կարգավորումը ժամանակավոր բնույթ է կրում և 2015-ին ռուսական ռուբլին կգտնվի ներքին հոգեվարքի մեջ:
«Ռուբլին դոլարի նկատմամբ հազիվ 40-45 մակարդակի վրա կանգնի, իսկ այս դեպքում հայկական դրամը երբեք չի իջեցվի 410 դրամի ու այդպես էլ կմնա 430-440 դրամի մակարդակի վրա»,- հայտարարեց գործատուների միության նախագահը:
Նա նաև ավելացրեց, որ իրավիճակը ցույց տվեց հայկական բանկերի թույլ լինելը. «Որոշ բանկերի կառավարիչներ հրաժարական են տվել, իսկ եթե բանկային համակարգը տնտեսության կողքին չկանգնեց, տնտեսությունը չի առողջանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները