Եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չանեն սոցիալական բունտի հավանականությունը կմեծանա. «ՀԺ»
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանում սոցիալական բունտի վտանգ կա՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները:
Կարապետյանի կարծիքով, սոցիալական բունտը կբերի նաև համակարգային փոփոխությունների, «Սոցիալական հիմքի վրա համակարգային-քաղաքական փոփոխություններ կարող են լինել: Սոցիալական վիճակը այնքան կարող է վատթարանալ, որը իր հերթին նոր համակարգի ձևավորման անհրաժեշտություն կբերի՝ բունտերի և խժդժությունների միջոցով»,-ասել է Կարապետյանը:
Նա հավելել է, որ եթե իշխանությունները համապատասխան միջոցներ չանեն բունտերի հավանականությունը կմեծանա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան