Սատկած խոզի մսի գործով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
Ոստիկանությունը Երևանում սատկած խոզի մսի վաճառքի վերաբերյալ նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Panorama.am-ին ասաց, որ կոմիտեի գրասենյակ քիչ առաջ է այն մուտք եղել, օրենքով սահմանված կարգով գործին ընթացք կտրվի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում առայժմ լռում են: Panorama.am-ի հետ զրույցում ծառայության տեղեկատվության վարչության պետ Ռոզա Ավագյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ խոստանալով տեղեկություններ տրամադրել ավելի ուշ:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երևանում գործող խոզաբուծարաններից մեկից քաղաքացին ձեռք է բերել մի քանի ջանդակ խոզի միս, որը հետագայում պարզվել է եղել է սատկած կենդանու միս և օգտագործման համար պիտանի չի եղել: Միսն իրացվել է Երևանի տարբեր շուկանների վաճառակետերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները