Սիրիայում օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է դպրոցական ավտոբուս. զոհվել է 4 երեխա
Սիրիայի Իդլիբ նահանգում օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է դպրոցական ավտոբուս: Զոհվել է առնվազն 4 երեխա, վիրավորվել 10-ը: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստակայանը:
Ավտոբուսը Սիրիայի օդուժի հարվածի տակ է հայտնվել Ջուբաս բնակավայրում: Զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ կան ծանր վիրավորներ: Գործակալությունը հայտնում է, որ ավտոբուսում եղած երեխաները հիմնականում 10 տարեկան էին:
Սիրիայի կառավարական ուժերը նույն նահանգում ոչնչացել էին նաև «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 13 դաշտային հրամանատարների, իսկ լիբանանյան Al-Manar հեռուստաալիքի փոխանցմամբ, կառավարական բանակը կանխել է գրոհայինների կողմից Իդլիբի ռազմական օդանավակայանի գրավման փորձը, որի արդյունքում սպանվել են տասնյակ զինյալներ:
Նշենք, որ նահանգի մեծ մասը վերահսկվում է իսլամիստների կողմից: Կառավարության ենթակայության տակ է գտնվում միայն նահանգի կենտրոնը: