ՄԱԿ. Պատերազմի հետևանքով ավերվել է Սիրիայի ավելի քան 300 պատմամշակութային վայր
Սիրիայի ավելի քան 300 մշակութային ժառանգության վայրեր են ավերվել 2011 թվականի մարտից սկսված պատերազմի հետևանքով: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Ավերված վայրերի թվում են կան ՄԱԿ Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (UNESCO) մշակութային ժառանգության այնպիսի վայրեր, ինչպիսիք են Հալեպ քաղաքը, որտեղ մարդիկ ապրել են ավելի քան 7000 տարի, և Փալմիրայի հունահռոմեական օազիսը:
«Մշակութային հուշարձանների թալանը, օդային ռմբակոծությունների և այլ պայթյունների հետևանքով դրանց ոչնչացումը սպառնում է ապագա սերունդների` այդ պատմական վայրերի և օբյեկտների նկատմամբ ժառանության իրավունքը»,-ասվում է ՄԱԿ հայտարարության մեջ:
Զեկույցը հիմված է 18 վայրում կատարած ուսումնասիրության վրա, որից 6-ն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում` Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Պալմիրայի հուշարձանները, Բոսրայի հին քաղաքը, Խաչակիրների Կրակ-դե-Շևալյե և Սալահ Ադ-Դին ամրոցները, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը:
Հայտարարություն մեջ ցավով նշվում է, որ այդ վայրագությունները շարունակվում են, ինչը պետք է կանգնեցնել: