ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները գագաթաժողովի արդյունքում 22 փաստաղթուղթ են ընդունել
ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարներն այսօր Կրեմլում կայացած գագաթաժողովի արդյունքում ընդունել են 22 փաստաթուղթ: Պետությունների ղեկավարները հավանություն են տվել համատեղ հայտարարությանը, 19 որոշմանի և երկու արձանագրության: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում ահաբեկչության վտանգի աճի, Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության տարածման կապակցությամբ, ընդգծվում է Ուկրաինայում խաղաղության վերահաստատման և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այսինքն արձանագրվում են դիրքորոշումները հիմնական տարածաշրջանային հարցերի նկատմամբ» ,-ասել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով հայտարարության տեքստը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան