Տիգրան Լ. Պետրոսյանը 1 միավորով է զիջում Նիգալիձեին
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Լևոն Բաբուջյանը և Արման Փաշիկյանն ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և Մանուել Պետրոսյանը` 3,5-ական, Մարիա Կուրսովան` 3, Լիլիթ Գալոյանը 2,5 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Գայոս Նիգալիձեն (Վրաստան):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում