Բժշկական համալսարանում ուսանում է 1498 օտարերկրացի ուսանող՝ 24 երկրից
ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյանը այսօր տեղի ունեցած կառավարման խորհրդի տարեվերջյան նիստին ներկայացրել է ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: 2014 թվականի աշխատանքներում մեծ տեղ է հատկացվել ԵՊԲՀ կլինիկական ծառայությունների ակտիվացմանը: ԿԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օրակարգում ներառված է եղել երկու հարց՝ 2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը:
Ստեղծվել է Համալսարանկան սիմուլյացիայի կենտրոնը, որն ունի կարևոր դեր գործնական գիտելիքների, հմտությունների և կարողությունների կատարելագործման համար: Հիվանդանոցային ծառայությունների գծով մուտքերը բարելավվել են՝ ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ մուտքերը 2014 թվականի 11 ամիսներին կազմել են 3 մլրդ 296 մլն դրամ: ՄՍ ?ծ տեղ հատկացվել է միջազգային կապերի ամրապնդմանը և միջբուհական ծրագրերի իրականցմանը: Ներկայումս, ինչպես իր հաշվետու ելույթում նշել է ռեկտոր Մ. Նարիմանյանը, բժշկական համալսարանում ուսանում է 1498 օտարերկրացի ուսանող՝ 24 երկրից: Նրանցից 541-ը հայեր են, մնացածը՝ օտարազգիներ: Արտասահմանցի ուսանողների ներգրավումը մեծացնելու առումով՝ որպես խնդիր մատնանշվել է հանրակացարանային բազայի անհամապատասխանությունը պահանջարկին:
Կառավարման խորհուրդը հաստատել է ԵՊԲՀ 2014 թվականի հաշվետվությունը և հաստատել 2015 թվականի բյուջեի նախահաշիվը:
Ամփոփելով նիստը ՝ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ համաձայն կառավարության որոշման ստացել է հիմնադրամի կարգավիճակ, որը զարգացման նոր հեռանկարներ է խոստանում բուհին. «Նոր կարգավիճակը բուհին ակադեմիական և ֆինասական գործունեության ավելի մեծ ազատություն է տալիս: Միաժամանակ, սա նաև նոր պարտավորություն է ենթադրում բուհի համար: ՊՈԱԿ-ից դառնալով հիմնադրամ, համալսարանը դարձել է հանրային կառույց և պարտավոր է ավելի բաց ու հաշվետվողական աշխատելաոճ որդեգրել»,- նշել է նախարարը և հավելել, որ պետական ռիգստրում գրանցվելուց հետո պետք է ձևավորվի կառավարման նոր մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, որից հետո վերջինիս կողմից կհայտարարվի ռեկտորի ընտրություն:
Նախարարը հորդորել է հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությունը կատարել բացառապես գործող օրենսդրության համաձայն: Կառավարման խորհուրդը հանձնարական է տվել բուհի ղեկավարությանը՝ կառավարման խորհրդին ներկայացնել նոր կարգավիճակով պայմանավորված՝ բուհի զարգացման ռազամավարական ծրագիրը:
Խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաև բուհի նար կարգավիճակով պայմանավորված կազմակերպչական և աշխատանքային մի շարք այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա