Մոնսերատ Կաբալյեն պայմանական ազատազրկման է դատապարտվել
Օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ հրաշքով փրկվելով բանտում հայտնվելուց: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Երգչուհին իր ազատությունը վտանգի է ենթարկել հարկերը չվճարելու պատճառով: Սակայն նրան հաջողվել է պայմանագիր կնքել դատախազի հետ: Այժմ նա հաշվառված է և պարտավոր է վճարել ամբողջական գումարն ու տույժերը:
Պարզվել է, որ երգչուհին Կատալոնիայի գանձարան չի վճարել ավելի քան կես միլլիոն եվրո և պարտքը կուտակվել է դեռ 2010 թվականից: Բարսելոնայում բնակվելով՝ երգչուհին իր հոնորարները պահ է տվել Անդորայի բանկերից մեկին, ինչը նրան թույլ է տվել հարկեր չվճարել Կատալոնիայում: Այս քայլը իշխանությունները խարդախություն են գնահատել:
Ինչպես հայտնում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը, գրեթե ինը ամիս Կաբալյեն ժխտել է իր մեղքը, թաքցրել իր իրական եկամուտները:
Սակայն, ի վերջո, նա իրեն մեղավոր է ճանաչել, փոխարենը պատիժը մեղմվել է: Համաձայն պայմանագրի՝ Կաբալյեն կստանա 6 ամիս պայմանական ազատազրկում և կվճարի 240,000 եվրո տուգանք: