Գյուղնախարարը` շուկայում սատկած խոզի մսի վաճառքի մասի
Շուկայում սատկած խոզի մսի վաճառքի վերաբերյալ նյութերն ուղարկել են Քննչական կոմիտե: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` անդրադառնալով վերջին օրերին շուկայում հայտնված սատկած խոզի մսի դեպքին։
Լրագրողի հարցին, թե ինչու մինչև մսի վաճառքը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումներ չի անցկացնում, միայն Ոստիկանությունից հետո է դեպքին արձագանքում, նախարարը պատասխանեց. «ՍԱՊԾ-ն իր ֆունկցիաները կատարում է, իր տեղում է, ահազանգ է եղել, վերցրել են 20 տեղից նմուշներ, և պարզել, որ 6 կետում վաճառվել է անկած կենդանիների միս, որից հետո անմիջապես դադարեցվել է դրանց վաճառքը: Այժմ գործը քննչական մարմնում է»:
Դիտարկմանը՝ ինչո՞ւ հնարավոր չէր նախօրոք կանխել, Ս.Կարապետյանը նշեց․ «Սննդամթերքը ստուգվում է, վաճառքի թույլտվություն ստանալուց հետո միայն հանվում է վաճառքի: Իսկ այս դեպքում չի կանխվել որոշ վաճառողների անբարեխիղճ աշխատանքի հետևանքով, քանի որ ժամանակին տեղյակ չեն պահել անասնաբույժներին: Նախորդ տարիներին նույնպես նման դեպքեր եղել են, անցած տարի ձիու միս էր հայտնվել շուկայում տավարի մսի անվան տակ։ ՍԱՊԾ-ն հնարավորություն չունի մսի վաճառքի բոլոր կետերում անասնաբույժ կանգնեցնի։ Համայնքներում կան անասնաբույժներ, որոնք այդ մորթված անասունի համար տալիս են բժշկական եզրակացություն»։
Անդրադառնալով Եղվարդի մանկապարտեզում արձանագրված մասսայական թունավորման դեպքին, Ս.Կարապետյանը նշեց, որ Առողջապահության նախարարության ահազանգից հետո ՍԱՊԾ-ի աշխատակիցները անմիջապես գնացել են մանկապարտեզ:
«Այն, որ ասում են, թե մանկապարտեզում տավարի միս կամ այլ մսամթերք է եղել, դրանք բացակայել են, բնականաբար, նմուշներ էլ չեն վերցվել: Նմուշներ վերցրել են հիմնականում այն մթերքներից, որոնք սառնարանում պահպանված են եղել: Իսկ դրանց փորձաքննության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, մասնավորապես, այն, թե սնունդը չի համապատասխանել որակական չափանիշներին»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչու է նախարարությունը արձագանքում ոստիկանության հետ միաժամանակ, եթե կարող էր ավելի շուտ արձագանքել, Ս.Կարապետյանը նշեց, որ եթե դեպքի մասին առաջինը տեղյակ են պահում ոստիկանությանը, բնականաբար, առաջինը այդ կառույցն է արձագանքում:
«Նայած թե տնտեսվարողը կամ քաղաքացին ում է առաջինը դիմել: Դրանից հետո արդեն համապատասխան մարմինները համապատասխան եզրակացություն են ներկայացնում»,- նկատեց Ս.Կարապետյանը:
Նախորդող հրապարակում`
Սատկած խոզի մսի գործով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները