
Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են: «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա բժիշկ Հենրի Բակունցը:
Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ:
«Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»,- ասում է բժիշկը:
Հիշեցնենք, որ «Բաշնեֆթի» գործով կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք: