«Ժառանգության» հայտարարությունը Փոստանջյանի ներկայացրած նախագծի մասին
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը:
«Համաձայն նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ օրինագիծը սույն թվականի դեկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ իրենք կողմ են նախագծին և պատրաստ են այն առաջարկություններով ավելի բարելավվել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, ակնկալում ենք, որ խոստումը կդառնա իրականություն, և Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` 2015 թվականին փետրվարի սկզբին, օրինագիծը քվեարկությամբ կընդունվի»,-ասված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան