ՌԴ Խնայողական բանկը պատրաստ է խուճապի նոր ալիքին
Ռուսական Խնայողական բանկում չեն ժխտում, որ բնակչության մոտ խուճապի նոր ալիք կսկսվի, և իրենք պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը: Այս մասին գրում է Գազետան՝ հղում տալով Ռիա Նովոստի գործակալությանը:
Նախորդ շաբաթ ռուբլու արժեզրկման պատճառով բազմաթիվ մարդիկ բանկ են շտապել՝ իրենց ավանդների հետևից:
«Մենք միանգամայն գլուխ հանեցինք ստեղծված իրավիճակից, ոչ մի հաճախորդ առանց գումարի չմնաց…արդյո՞ք առաջիկայում նմանատիպ իրավիճակներ կլինեն: Այո, անկասկած, կարող են լինել: Նման իրավիճակներ մենք մի անգամ չենք տեսել վերջին 15 տարիների ընթացքում, դրա շնորհիվ էլ պատրաստ ենք»,- հայտարարել է վարկային հաստատության նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորբախովը:
Ըստ Գազետայի՝ Տորբախովն ընդգծել է, որ Խնայբանկը, չնայած ավանդների արտահոսքին, շուկայում իր բաժնեմասը չի կորցնում: Արդեն շաբաթ օրվանից ավանդների ներհոսք է գրանցվել: