«Ամերիա»-ի բարեգործական առցանց աճուրդի վերջին օրն է
«Ամերիա» ընկերությունների խմբի կողմից ավանդական դարձած ամենամյա բարեգործական աճուրդն այս տարի առանձնահատուկ էր նրանով, որ անցկացվեց նաև առցանց: Առցանց աճուրդի վերջին օրն այսօր է` դեկտեմբերի 25-ին»: Այս մասին Panorama.am-ին ասացին «Ամերիա»-ից:
Ավանդական բարեգործական աճուրդն ամեն տարի հատուկ թեմատիկա է ունենում: Այս տարի ընտրվել էր «Սպորտը կյանքի համար» խորագիրը և աճուրդի արդյունքներով հավաքված գումարը փոխանցվելու է հիվանդ երեխաների բուժմանը:
«Այսօր առցանց աճուրդի վերջին օրն է և մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մասնակցել դրան, սակայն կցանկանան իրենց ամանորյա փոքրիկ նվերը մատուցել հիվանդ երեխաներին, կարող են մինչև օրվա ավարտը մասնակցել և իրենց փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում բնակվող հիվանդ երեխաների ապաքինմանը»,-հայտնեցին ընկերությունից:
Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ամերիաբանկում բացված 1570 0369 1076 4400 բարեգործական հաշվեհամարին միայն փոխանցումների միջոցով հավաքվել է ավելի քան 1 մլն 500 հազար դրամ:
Հիշեցնենք, որ մինչ առցանց աճուրդը, դեկտեմբերի 12-ին աճուրդ էր կայացել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ համախմբվել էին ինչպես հայ, այնպես էլ այլազգի միջազգային ճանաչում ունեցող մարզիկներ, ովքեր իրենց ստորագրությամբ մարզական իրեր նվիրաբերեցին:
Նախորդող հրապարակումներ՝
Երբ գնահատվում է երեխայի կյանքը, միջոցներ գտնելը հեշտ է
«Սպորտը կյանքի համար» բարեգործական աճուրդ Ամանորի նախաշեմին
Աճուրդի ընթացքում կուտակվել է 30 մլն 600 հազար դրամ. «Ամերիան» արդեն կրկնապատկել է այդ գումարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան