Ֆեյսբուքը դատարանի առջև կկանգնի օգտատերերի անձնական նամակագրությունը սքանավորելու համար
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատարանը քննում է Ֆեսյբուք սոցիալական ցանցի դեմ հայցը, որով այն մեղադրվում է գովազդի թիրախավորման նպատակով օգտատերերի անձնական նամակագրությունը սքանավորելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Սոցիալական ցանցի դեմ հայցը ներկայացվել էր 2013 թվականին: Ընկերությանը մեղադրում էին անձնական տվյալների գաղտնիությունը խախտելու մեջ: Հայցվորները դատարանում պնդում էին, որ Ֆեյսբուքը սքանավորել է անձնական նամակները` արտաքին հղումներ որոնելու համար` օգտագործելով այս տեղեկությունը գովազդը թիրախավորելու համար:
Ֆեյսբուքի ներկայացուցիչները դատարանում նշել են, որ սոցցանցը այդ պրակտիկան դադարեցրել է 2012 թվականի հոկտեմբերին, սակայն դատավորը բավարարել է հայցը, քանի որ ընկերությունը դեռ սքանավորում է անձնական նամակները` վիրուսների և սպամերի որոնման համար: