Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշին Հայաստան չի ներկրվի
ԵՏՄ տարածք, հետևաբար Հայաստան չի կարող ներկրվել, և մեր տարածքից երրորդ երկիր դուրս գալ գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ ու այլ ապրանքներ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված է նաև ներմուծել և մեր մաքսային տարածքով փոխադրել վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք:
«Չի թույլատրվում նաև տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են: Արգելված ապրանքների ցանկում տեղ են գտել նաև ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցները, որոնց ներմուծումը նույնպես արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք»,- ընդգծեց Կ. Ճշմարիտյանը:
Նշենք, որ այս և մի շարք ապրանքների ցանկը հրապարակել է ՀՀ կառավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները