Թամարա Գվերդցիտելին դատի է տալու իրեն վիրավորած վրաց պաշտոնյային
Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիտելին մտադիր է դատի տալ Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիթ Օկիտաշվիլիին, ով Ռուսաստանի մասին երգ կատարած երգչուհուն մեղադրել էր վրաց զինվորներին չհարգելու համար: Ռիա նովոստիի տեղեկացմամբ, այս մասին ասվում է երգչուհու հայտարարության մեջ:
Օկիտաշվիլին օրերս հայտարարել է, որ կատարելով «Իմ Ռուսաստան» երգը, Սոսո Պավլիաշվիլին և Թամարա Գվերդցիտելին «անարգել են զոհված վրացի զինվորների շիրիմները»: Օկիտաշվիլին սպառնացել էր, որ երբեք նրանց չի թույլատրի համերգ անցկացնել Վրաստանում: Ուշագրավ է, որ Պավլիաշվիլին Օկիտաշվիլիի որդու կնքահայրն է:
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտին Վրաստանի մշակույթի պալատը չեղյալ էր համարել դերասան Սերգեյ Բեզրուկովի հյուրախաղերը, քանի որ նա աջակցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի իրավիճակի հետ կապված: Այդուհանդերձ, Բեզրուկովի ներկայացումները Թբիլիսում անցել են լեփ-լեցուն դահլիճներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին