Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են սպասվում. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, իշխող ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ է պատրաստում և այդ շրջանակներում մի քանի տարբերակ է քննարկում, այդ թվում՝ մեծամասնական ընտրակարգը կիսահամամասնական դարձնելու գաղափարը: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, թե իր կարծիքով, 131 պատգամավորը մեր խորհրդարանի համար շատ է, և ակնարկել է մեծամասնական ընտրակարգից կիսահամամասնականին անցնելու մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: