Դեկտեմբերին տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժևորում. Թաթուլ Մանասերյան
«ԵՄ-ի հետ քննարկումներն արդյունավետ են: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ու տնտեսությանն առնչվող հարցեր ենք քննարկում` հնարավորինս պահպանելով նախկինում ձեռք բերված համաձայնությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ավելացնելով, որ կոփոխվեն միայն այն կետերը, որոնք ենթակա են ուղղման ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում:
Ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ամփոփելով տարին՝ նշեց, որ 2014-ը լի էր ինտեգրման գործընթացներով. «Պետք է հստակ մի բան ֆիքսեմ՝ ԵՄ և ԵՏՄ հետ ոչ թե կամ-կամ-ն է գործում, այլ և-և-ը: Իսկ համաշխարհային տնտեսական գործողությունները կարող են Հայաստանի վրա ազդեցություն չունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը այս երկրագնդի վրա չլինի»:
Խոսելով տնտեսական խնդիրներից Վ. Այվազյանն ասաց, որ Հայաստանում ներդրումների ներգրավման խնդիր կա:
Անդրադառնալով դեկտեմբերին արտարժույթի տատանումների հանդիպմանը ներկա Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նկատեց. «Դեկտեմբերին դոլարի արժևորման ժամանակ մեր համապատասխան ինստիտուտները չկարողացան ճիշտ ու արագ արձագանքել, ինչն էլ տնտեսագիտական մտքի պակասից է գալիս»:
Տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ համոզմունք հայտեց, որ Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումները պետք է դիտարկել համաշխարհային տնտեսությունան զարգացումների համատեքստում. «Դեկտեմբերին տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժևորում»:
Ասուլիսին ներկա տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանն էլ ամփոփելով տարին նշեց. «Ինչպես կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ է, ո՞նց կարող է լավ լինել, եթե 940 հազար աղքատ կա Հայաստանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները