Ա. Մարտիրոսյան. Հունվարի 20-ի քննարկումները չեն փոխի եռյակի համագործակցության ֆորմատը
«Թեժ աշունը չստացվեց: Իմ ակնկալիքն ամբողջական իշխանափոխությունն էր, սակայն քաղաքական իմաստով մենք ունեցանք երկու հիանալի հանրահավաք և 12 կետերի շուրջ իշխանությունները համաձայնվեցին գնալ քննարկումների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ասաց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Ժառանգությունը դեռևս չի քննարկել հունվարի 20-ին քննարկումներին մասնակցելու հարցը. «Ժառանգությունը միշտ էլ կողմնակից է եղել ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների անցկացմանը»:
Ա.Մարտիրոսյանն ասաց, որ հունվարի 20-ին քննարկումները չեն փոխի եռյակի համագործակցության ֆորմատը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները