Մելքոնյանը Դեմոյանին դեռ կպատասխանի. «Սարսափելի բան է տեղի ունեցել»
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Panorama.am-ի թղթակցին թույլ չտվեց բարձրաձայնել հարցը:
«Ես գիտեմ, արդեն գիտեմ՝ ինչ պետք է ասեք, էլ մի շարունակեք, ես ինքս կասեմ»,-լրագրողի ներկայանալուց հետո ասաց նա ու զայրացած, շնչակտուր շարունակեց. «Շատ եմ ցավում, սարսափելի բան է տեղի ունեցել: Ուրեմն հարցն ուղղված է ոչ թե ինձ, այլ Ազգային անվտանգության ծառայությանը: Խնդրում եմ, դիմեք այդ ծառայությանը, թող ծառայությունը պարզի, ով ով է: Վերջ»:
Դեմոյանի կողմից Մելքոնյանի հասցեին արված մեղադրանքներին պատմության ինստիտուտի տնօրենը չանդրադարձավ՝ խոստանալաով դա անել ավելի ուշ. «Մնացածի մասին ես հետո կասեմ»:
Նշենք, որ այսօր ԳԱԱ Ցեղասպանություն թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողներին ասել է, որ գիտի, թե ով է կանգնած 2012 թվականին իր ատենախոսության շուրջ բարձրացված աղմուկի հետևում. «Աշոտ Մելքոնյանը…ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը…իմ կոլեգան…»:
Ըստ Դեմոյանի՝ վերջինս ամեն կերպ փորձել է տապալել իր ատենախոսության պաշտպանությունը, և Դեմոյանի խոսքերով, դա «լկտի քայլ» է:
Դեմոյանը նշել է նաև, որ ինքը դուրս է եկել ԳԱԱ կազմից, քանի որ չի կարող հանդուրժել այնտեղ տիրող «տգիտությունը և խուլիգանությունը»:
Նախորդող հրապարակում՝
Դեմոյանը դուրս է եկել ԳԱԱ կազմից այնտեղ տիրող «տգիտության և խուլիգանության» պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները