Մշակույթ 20:22 25/12/2014

«Հայֆիլմ նոն ստոպ». անակնկալներով լի և հայկական կինոերաժշտության պահպանմանը միտված նախագիծ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։ Դեկտեմբերի 27-ին և 28-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հայֆիլմ նոն ստոպի» բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ անցյալի մեր ֆիլմերը և նրանց երաժշտությունը մեզ համար մեծ արժեք են։

«Կինոարտադրության ոլորտում ուրույն տեղ ունի մեր կոմպոզիտորական դպրոցը։ «Հայֆիլմ նոն ստոպը» մի հետաքրքիր անդրադարձ է նաև այդ դպրոցին»,- նշել է Արամ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներին զուգահեռ կներկայացվեն տեսանյութեր, առանձին բլոկներով անդրադարձ կարվի ժամանակի անվանի ռեժիսորներին, արվեստագետներին, մարդկանց, ովքեր ստեղծագործել են հայկական ֆիլմերի համար։

Երեկոն կհամեմվի նաև ֆիլմերից հայտնի արտահայտություններով։

«Սա շատ լավ նվեր է այն մարդկանց, ովքեր սիրում են հայ իրականությունը՝ հայ կոմպոզիտորին, հայ դերասանին, հայ ռեժիսորին, հայն ու հայերենը։ Կուզեի նշել, որ նվագախումբը միայն երաժշտությունը չէ, որ մատուցելու է։ Երաժիշտներին որոշակի դերաբաշխում է արված. տեղ-տեղ հանդես կգան նաև որպես արտիստներ»,- ասել է Արամ Սուքիասյանը։

Նա նաև ընդգծել է, որ երիտասարդական նվագախումբը ձեռնամուխ է եղել շատ պատասխանատու գործի, կային նյութեր, որոնց պարտիտուրները չէին գտնվում, տարիների ընթացքում արխիվներից այս կամ այն պատճառով անհետացել էին։ Եվ այս նախագիծը նաև պահպանմանը միտված քայլ է, որովհետև վերականգնված պարտիտուրները հետագայում շատերին են ծառայելու։

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ նոն ստոպ համերգների ձևաչափը մեծ հաջողություն ունի։ Այն սպասված ու պահանջված նախագիծ է, և հատկապես ուրախալի է, որ երիտասարդ սերունդը կապվում է հայկական ֆիլմերի երաժշտության հետ։ Համերգի ընթացքում կներկայացվի 18 ֆիլմի սաունդթրեք։ Ընդ որում, մեղեդիների մի մասը պահպանվում էր միայն ձայնային տարբերակով։ Վերծանվել և թվայնացվել են հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները։ Շատ ստեղծագործություններ, որոնք մոռացության մատնվելու վտանգի առջև էին, կշարունակեն կատարվել և հաճույք պատճառել երաժշտասեր հանդիսատեսին։ Վերծանման աշխատանքների վրա աշխատել է կոմպոզիտորների մեծ թիմ։ Եվ ինչպես նշել է Սերգեյ Սմբատյանը, իրենց խնդրանքն է եղել կոմպոզիտորներին, մեղեդիները վերականգնել բնօրինակին մոտ։
«Հայֆիլմ նոն ստոպի» ընթացքում կհնչեն «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան), «Ինչու է աղմկում գետը» (Արտեմի Այվազյան), «Թթենի» (Արմեն Բոյամյան), «Եռանկյունի» (Էդուարդ Բաղդասարյան) և այլ ֆիլմերի մեղեդիները։ Նվագախմբին իրենց կենդանի կատարումներով կմիանան սիրված երգիչ-երգչուհիներ՝ Անդրե, Արամո, Մհեր, Լեյլա Սարիբեկյան և այլք։

Հայֆիլմ նոն ստոպի գլխավոր հովանավորն է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Նոն ստոպ» համերգաշարը մեկնարկեցլ է 2012թ. «Հոլիվուդ նոն ստոպ» նախագծով, որը սիրվեց հանդիսատեսի կողմից՝ հավաքելով երաժշտասերների մեծ լսարան։ «Հոլիվուդ նոն ստոպին» հետևել է «Cartoon նոն ստոպ» նախագիծը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում
Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:52
Մահացել է Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արմեն Դուլյանը։  Նա 71 տարեկան էր։ «Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է,...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Վայրի Արմանը» դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ալմաթիի միջտարածաշրջանային քրեական դատարանը դատապարտել է 2022 թվականի հունվարին քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ում լիարժեք համագործակցությանը
Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է...
Աղբյուր` Panorama.am
15:01
Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
«Իշխանությունները ոչ թե գնալու են սովորական ֆիզիկական անձի դուռը թակեն հայտարարագիրը ստուգեն, այլ առաջին հերթին գալու են լրատվականների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}