Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրիտցիների նամակին կառավարությունից պատասխանել են, սակայն այն նրանց բացարձակապես չի բավարարել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
«Մենք այժմ նախագահական նստավայրի մոտ ենք: Սպասում ենք, տեսնենք՝ ինչ արդյունք կունենա: Մեր պահանջը կրկին նույնն է»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք ուզում են ՀՀ նախագահին (կամ լիազորված անձին) ներկայացնել ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում, այն է` մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ:
Ինչ վերաբերում է կառավարությանն ուղղված նամակում նաիրիտցիների կողմից մատնանշված այն ճանապարհներին, թե ինչ քայլեր պետք է արվի կուտակված աշխատավարձը մարելու համար, Ա. Հարությունյանն ասաց, որ ռեալ որևէ պատասխան չեն տվել, լղոզել են:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավել իկուտակված աշխատավարձի պարտք ունեն: Նոյեմբերին, ապա նաև այս ամիս նրանք երկու ամսվա աշխատավարձ են ստացել:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են