Բակո Սահակյանը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության ամանորյա տոնական միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին, կարևորել նրանց ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ և հույս հայտնել, որ այսուհետ ևս Արցախի ամենախոշոր գործարաններից մեկը կշարունակի աշխատել նույն եռանդով: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: