Ջորջ Բուշ-ավագը Սուրբ ծնունդը շնորհավորել է հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը Սուրբ ծննդյան տոները շնորհավորել է Հյուսթոնի հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել էր երկու օր առաջ՝ շնչառական խնդիրների պատճառով: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում անելով USA Today-ին:
Ըստ Բուշ-ավագի մամուլի խոսնակի, նախկին նախագահը մեկ հրաշալի օր է անցկացրել հիվանդանոցում և բարձր տոնական տրամադրություն ունի:
90-ամյա Բուշի առողջական վիճակի մասին մամուլի խոսնակ Ջիմա Մակգրատը մանրամասներ չի ներկայացրել:
Նախորդող հրապարակում՝
Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան