Չավուշօղլու. «Թույլ չենք տա Հայաստանին 1915 թ-ի դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնել»
«Թուրքիան թույլ չի տա Հայաստանին 1915 թվականի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Փոխանցում է «Վեստիկ կավկազա.ռու»-ն` հղում անելով TRT Haber հեռուստալիքին տված Չավուշօղլուի հարցազրույցին:
Թուրք նախարարի խոսքով` Թուրքիան հետևում է այս ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Վերջինս նշել է, որ Հայաստանը և հայկական լոբբին այդ բնագավառում հատուկ ակտիվություն են ցուցաբերել 2014 թվականին:
«Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան անպատասխան է թողնելու»,- նշել է Չավուշօղլուն` հավելելով, որ Անկարան պատրաստ է 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան