Տրանսպորտի և կապի նախարարությունը ներկայացրել է տաքսի-ծառայությունների ոլորտի բարեփոխումները
Այսօր կառավարության նիստերի դահլիճում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց տաքսի ծառայությունների ներկայացուցիչների և տաքսու վարորդների հետ: Հանդիպման առիթը տաքսի ծառայությունների ոլորտում կառավարության կատարած նոր բարեփոխումներն էին, որոնց հետ մի շարք վարորդներ համաձայն չեն:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը վարորդներին ներկայացրեց հիմնական բարեփոխումները:
Նոր օրենքով այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել, առանց պետական ռեգիստրում գրանցվելու: Մելքոնյանը նշեց նաև, որ հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը, որոնց փոխարեն մեքենաների դիմապակուն կկցվի համապատասխան ներդիր: Սա, ըստ նախարարության, կկրճատի վարորդների գործողությունները համարանիշների վերցնելու հետ կապված, ինչպես նաև կկրճատի ծախսերը՝ խնայելով 17500 դրամ:
Նոր օրենքով հանվել է նաև ամենօրյա բուժզննման և տեխզննման պահանջը: Մելքոնյանը նշեց. «Լիցենզավորման գործընթացում ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը. Ամբողջ գործընթացը կիրականացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից»: Մելքոնյանը հավելեց նաև, որ գործունեություն իրականացնելու համար սահմանվել է վճարման ճկուն համակարգ, ինչի շնորհիվ 1 ավտոմոբիլով ֆիզիկական անձինք պետական տուրքը կարող են վճարել ամսական, եռամսյակային կամ տարեկան կտրվածքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները