Առողջություն 17:35 26/12/2014

ԱՆ. Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է հիվանդությունների կանխարգելմանը

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կանխարգելել Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների, մասնավորապես երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների և կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման և իմունային մեխանիզմների խաթարման, կանանց շուրջծննդաբերական բարդությունների, բնածին արատների /ողնուղեղային ճողվածք, ուղեղի ջրգողություն/, մեծահասկաների ֆիզիկական աշխատունակության վատթարացման, սրտանոթային հիվանդացության ու մահացության և այլ անբարենպաստ երևույթների առաջացումը: Այս մաին հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ` երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունը հանրային առողջապահության ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը և հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունությունը կազմում է 37% , իսկ կանանց շրջանում 25%:
Գոյություն ունի վիտամինների և միկրոտարրերի անբավարարության հաղթահարման երկու հիմնական եղանակ` վիտամինահանքանյութային հավելումների օգտագործում և սննդամթերքի համընդհանուր հարստացում: Ալյուրի հարստացման արդյունքում ալյուրի մեջ գործնականում վերականգնվում է վիտամինների և հանքանյութերի այն քանակությունը, որը ցորենի աղալու ընթացքում կորչում է (միկրոտարրերը և վիտամինները հիմնականում կոնցետրացված են ցորենի արտաքին շերտում):
Ալյուրի, որպես լայն սպառում ունեցող մթերքի, հարստացումը դեֆիցիտային նյութերով օգնում է բարելավել բնակչության զգալի մասի սնուցման կարգավիճակը և չի պահանջում խրթին փոփոխություններ մտցնել անհատական սննդակարգում, կամ էլ անհատական որոշում կայացնել որոշակի սննդակարգի պահպանման վերաբերյալ:

Երկաթը և ֆոլաթթուն դասվում են այն սննդարար միկրոէլեմենտների շարքին, որոնց նշանակությունը հանրային առողջապահության համար համընդհանուր ճանաչում է ստացել ողջ աշխարհում (ԱՀԿ, 2009թ.): Երկաթի դեֆիցիտը խաթարում է երեխաների ճանաչողական զարգացումը և իմունային մեխանիզմները, արտահայտվում է նրանց համեմատաբար բարձր հիվանդացությամբ:
Վիտամինների և միկրոտարրերի անբավարարությունը չի շրջանցում նաև բնակչության այլ խմբերին: Սրտի և ուղեղի կաթվածների պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարևորվում է ֆոլաթթվի անբավարարությունը:

ԱՀԿ գլոբալ գնահատականները հենվում են անդամ-երկրներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ստացված ծավալուն տվյալների վրա: Հայաստանից ներկայացված տվյալները Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության վրա /2005թ/ հիման վրա են, համաձայն որի` սակավարյունության տարածվածությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կազմում է 37%, վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%: 2000-2005 թվականների ընթացքում տեղի է ունեցել սակավարունության ցուցանիշի կրկնակի աճ /12-ից մինչև 25%/: Հաջորդ նույնանուն հետազոտությունը պարզել է, որ երեխաների միայն 7%-ն է ընդունել երկաթ պարունակող հավելումներ: Համեմատությունները ցույց են տվել, որ մեր երկրի տվյալները համատեղելի են գլոբալ և տարածաշրջանային տվյալների հետ: ԱՀԿ տվյալների շտեմարանների առկայության պայմաններում, ինչպես նաև ԱՀԿ, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հարյուրավոր մշտադիտարկումների, վերլուծական նյութերի և հաշվետվությունների հասանելիության պարագայում, Հայաստանի Հանրապետությունում երկաթի դեֆիցիտի հետևանքների նոր խորը և համապարփակ հետազոտությունների անհրաժեշտություն չի առաջանում /տարեկան կտրվածքով առավել արդիական տվյալները կուտակվում են ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնում, ինչպես նաև հրատարակվում են տվյալներ առանձին բժշկական հաստատությունների մակարդակով, որոնք առանձին տարիքային խմբերում սակավարունության ավելի բարձր ցուցանիշներ են հայտնաբերում:

Նշենք, որ մեր հանրապետության համար ալյուրի հարստացումը նախատեսում է իրականացնել միայն բարձր և առաջին դասի ալյուրի համար այն էլ ոչ ամբողջությամբ: Միայն այն ալրաղացներում է իրականացվելու հարստացում, որոնց արտադրած ալյուրի ծավալը կազմում է օրական 30 և ավելի տոննա: Ալյուրի նշված տեսակների ընտրությունը պարզապես պայմանավորված է ցորենի աղալու ընթացքում միկրոսննդատարրերի առավել մեծ կորուստների լրացման (վերականգնման) անհրաժեշտությամբ: Նշված ծավալով ալյուր արտադրող ալրաղացները ապահովում են ամբողջ արտադրանքի 80-85%-ը: Այդպիսով, հանրապետությունում առնվազն 20000-30000 տոննա ալյուր, մասնավորապես ցորենի երկրորդ տեսակի կամ այլ հացահատիկային ալյուրի համար միկրոսննդատարրերի ավելացում չի առաջարկվում (դրանցում միկրոտարրերի զգալի մասը պահպանվում է): Ընտրության հնարավորություն միշտ էլ կա, պարզապես պետք է կարդալ մակնշումը:

Ալյուրի պարտադիր հարստացման ծրագրեր հաջողությամբ իրականցվում են 82 երկրում, ինչպես նաև նախկինում հաջողությամբ իրականցվել է Խորհրդային Միությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:10
Ջրհեղեղ Իսպանիայում. կառավարությունը օգնություն է խնդրում ԵՄ-ից
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ օգնելու իր երկրին վերականգնվել այս դարում...
Աղբյուր` Panorama.am
20:46
Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հունաստանի հայոց թեմի ներկայացուցիչներ և ուխտավորներ են եկել Մայր Աթոռ՝ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները
Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճն ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախցիների խնդրանքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է»
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
Աղբյուր` Panorama.am
19:02
Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կայցելի Հայաստան
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ ...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}