Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել ՌԴ ղեկավարության հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ, սակայն այդ հանդիպումը պետք է մանրակրկիտ մշակվի: Այս մասին հաղորդում է «Իտառ Տասս»-ը:
Վարչապետի խոսքով, իրենք չպետք է հանդիպեն՝ հանդիպելու համար: Գարիբաշվիլին նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ և ինչ ձևաչափով տեղի կունենա այդ հանդիպումը:
Վրաստանի ԱԱԽ քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միայն երկկողմ հարաբերություններում գլխավոր հարցերը քննարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում