Մեկ մանկական տակդիրը թանկացել է 50 դրամով
Panorama.am-ն այսօր դժգոհություն է ստացել մի քանի ծնողներից, այն մասին, որ երեխաների համար նախատեսված տակդիները մի քանի օրում կտրուկ թանկացել են: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Պամպերս» ֆիրմայի տակդիրին: Մեզ դիմած ծնողը պատմեց, որ երեք օր առաջ վեցերորդ չափսի մի տակդիրն արժեր 158 դրամ, սակայն նախօրեին ոչ մի դեղատանը նման գնով տակդիր չեն կարողացել գտնել:
«Երեք օրում թանկացել է, մի տեղ 200 դրամ էր, մեկ այլ տեղ՝ 207 դրամ: Սա փոքր տուփերովը, որի մեջ կա 16 հատ, աբսուրդ է, բայց փաստ, մեծ տուփերով գնելու դեպքում մի հատը հաշվում են 217 դրամ»,-ասաց խմբագրություն դիմած մայրը:
Վերջին օրերին թանկացել է ոչ միայն տակդիրը այլև շատ ու շատ ապրանքներ: Մեկ այլ ծնող էլ դժգոհեց, որ չնայած ալյուրի գինը նվազեց, բայց թանկացած խաչապուրին այդպես էլ չէժանացավ. «Դպրոցից դուրս գալիս միշտ մի խաչապուրի էինք առնում, 100 դրամ էր, հիմա վաճառում են 120-ով»:
Աման լվանալու հեղուկը՝ մասնավորապես Ֆերին թանկացել է 100 դրամով, նախկին 650-ի փոխարեն վաճառվում է 750 դրամով: Մեկ լիտրանոց ջերմուկի գինը հասել է 225 դրամի, կաթնամթերքի մասին շատ է խոսվել, ու այսպես շարունակ…