Ռուսական շուկայում ռուբլին վեցերորդ օրն է ինչ աճում է
Այսօր Մոսկվայի ֆոնդային բորսայում ռուբլին շարունակել է աճել: Մոսկվայի ժամանակով 10:15-ի տվյալներով դոլարի կուրսը նվազել է 52,03 ռուբլի, ինչը 52 կոպեկով պակաս է նախորդ օրվանից: Իսկ եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նվազել է 95 կոպեկ 63,6 ռուբլի: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես նշում են վերլուծաբանները, ռուբլին աճում է արդեն վեցերորդ առևտրային օրն անընդմեջ, ռուսական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ շուկան կայունացել է, ինչպես նաև բարձրացել է ռուբլւո իրացման պահանջարկը:
Դեկտեմբերի 26-ի ռուբլու աճի լրացուցիչ գործոն կարող է հանդիսնալ նաև նավթը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի փետրվարյան ֆյուչերսները Մոսկվայի ժամանակով 9:30-ի դրությամբ աճել են 0,08 դոլարից (0,13%) մինև 60,32 դոլար՝ մեկ բարելի համար: