Գործարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական նոր կայքը
Գործարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական նոր կայքը , որը հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երիտասարդության հարցերի ոլորտներում պետական ծրագրերի իրականացման ընթացքին, օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի հայ չեմպիոնների, ինչպես նաև մարզական ֆեդերացիաների և կառույցների մասին տեղեկատվությանը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կայքը համալրված է հարուստ տեսա-ֆոտոդարանով, ունի որոնման հարմարավետ համակարգ, որի միջոցով հնարավոր է հեշտությամբ գտնել փնտրվող անհրաժեշտ տեղեկատվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում