Հանրապետությունում ստեղծվել է ոչ նախանձելի վիճակ. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
Կոմունիստական կուսակցության համար 2014 թվականը հանդիսացավ որոշիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ ի նկատի ունենալով նոյեմբերի 29-ին հրավիրված կուսակցության բարձրագույն օրգանի՝ համագումարի նիստը:
«Համագումարն արձանագրեց, որ խորհրդային տարիներից հետո անկախության ժամանակ հանրապետությունում ստեղծվել է ոչ նախանձելի վիճակ»,-նշեց Տ. Սարգսյանը:
Նա նշեց, որ այս տարիներին իրենց կուսակցությունը մի եղել է այն կարծիքին, որ մեր ժողովրդի ապագան ԵՏՄ-ին անդամակցել է :
Հարցին, թե արդյոք Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի ԲՀԿ առաջնոր Գագիկ Ծառուկյանի հունվարի 20-ին հրավիրած խոհրադաժաղովին՝ կուսակցության առաջին քարտուղարը պատասխանեց. «Մենք մինչ օրս ԲՀԿ-ից հրավեր չենք ստացել, եթե լինի նման հրավեր՝ ապա կքննարկենք և կասենք մեր կարծիքը»:
Տ. Սարգսյանի գնահատականն անցնող տարվա մասին առավել մանրամասն՝ տեսանյությում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան